15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ փակ հանդիպմանը

Հակառուսական տրամադրությունները վերջերս մեր հասարակության  շրջանում սրացել են: Մարդիկ դժգոհ են. Ռազմավարական գործընկերը հուսախաբ արեց:

Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ-ականներն անդրադարձել են այս հարցին:

«Հակառուսական տրամադրություններին, իհարկե,  անդրադարձանք: Նախագահը նշեց՝ դա ճիշտ երևույթ չէ. Ռուսաստանը  մեր ռազմավարական գործընկերն է: Պարզապես պետք է հասկանալ՝  ամեն երկիր իր շահն ունի: Այդուհանդերձ, չի կարելի հակառուսական տրամադրություններ սերմանել», – ասաց Կարինե Աճեմյանը:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը՝ Հայաստանը կռվել է 90-ականների զենքով, ըստ Կարինե Աճեմյանի՝ անհարկի շահարկումների առիթ է եղել: «Բացասական եմ նայում այն երևույթին, որ ամեն մեկը խոսում է  ռազմական գործողությունների կամ սպառազինության, զինտեխնիկայի մասին: Կարծում եմ՝  այս մասին պրոֆեսիոնալները պետք է խոսեն:

Նախագահն ասաց՝  իր հայտարարությունը սխալ են հասկացել: Զենքի արտադրությունը  հսկայական  արդյունաբերություն  է: Զեքնի տեսակ կա, որ երեսունականներին, հիսունականներին   կամ ութսունականներին  է սկսվել: Այդ զինատեսակները կիրառումից չեն հանվել, ուղղակի այդ ժամանակ  են ստեղծվել: Նախագահը վստահեցրեց՝  մենք զենքով ապահովված  ենք այնքանով,  որ կարող ենք պաշտպանել մեր երկիրը, իսկ նորագույն տեխնոլոգիաներին հետևելու ենք և անհրաժեշտության դեպքում՝ վերազինելու մեր զինանոցը», – ասաց Կարինե Աճեմյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ