18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ղարաբաղի հարցով բարձր մակարդակով հանդիպման մասին քննարկում չի պլանավորվում. Վլադիմիր Հակոբյան

Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հնարավորությունն ու ժամկետները։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, գրում է РИА Новости-ն։

«Այս փուլում բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»,- ասել է նա։

Հակոբյանը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

«Հայաստանը եւԼեռնային Ղարաբաղը մշտապես աջակցել են համանախագահ երկրների այդ դիրքորոշմանը»,- նշել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ