Երեւանում դի է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 22-ին՝ ժամը 09.04-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քաղաքացին ինքնասպանություն է գործել. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ Shamshyan.com–ի՝ ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի, ում ինքնությունը պարզվում է: