16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Հերոսանալու «կայֆ» ունեն թող գան ու մի օր հետո չփախնեն. առաջնագծում զայրացած են

«Արցախից եկող լուրերի 90 տոկոսը չի համապատասխանում իրականությանը: Կան մարդիկ, որ պղտոր ջրի մեջ ձուկ են որսում: Հերոսանալու «կայֆ» ունեն թող գան ու մի օր հետո չփախնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամ, ազատամարտիկ Արամայիս Քոսակյանը  (Արմո ), ով արդեն 20 օր է  առաջնագծում է: Արմոյի փոխանցմամբ  Արցախում կրակոցներից բացի այլ խնդիրներ […]

Վարչապետն ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարարին

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  այսօր ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեջեան Էլ Ազզիին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին և Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներին Լիբանանի բարձրաստիճան մասնակցության համար և բարձր գնահատել Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ դա վկայում […]

Ֆրանկ Էնգելը հյուրընկալվել է ԼՂՀ Ազգային ժողովում

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին և նրան Արցախ այցի ընթացքում ուղեկցող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին ու «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի բոլոր անդամների մասնակցությամբ: Ողջունելով […]

«Երկրապահը լավ մարդա ուզում եմ ասեմ » /վիդեո/

«ԻՄ ամուսինը «Արաբո» ջոկատից է եղել, վիրավոր եկելա ու խաղաղ պայմաններում մահացել: Հիմա ուզում եմ սրտիս խոսքը ասեմ: Թող բոլոր գնացածները գան ու հասնեն իրենց ընտանիքներին: Մեր ընկեր Գրիգորյանին էլ Աստված Առողջ պահի: Երկրապահը լավ մարդա ուզում եմ ասեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում 1989-94 թվականների պատերազմի մասնակից,  ազատամարտիկ Կարեն Մնոյանի այրին՝   Հասմիկ Դավեյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Այս մեկը Դավիթ Հարությունյանին դուր եկավ

Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ում այսօր սկսվել են «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումները:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը,  ներկայացրենելով նախագծի վերջնական տարբերակը, ընդգծեց՝ իշխանությունն ուսումնասիրել է ընդդիմության կողմից առաջարկված բոլոր դիտարկումները: Դավիթ Հարությունյանը շեշտեց՝ եթե ընդունեն մատների թանաքոտման տարբերակը, դա, այսպես թե այնպես, արդյունավետ չի լինի: Պնդումը  փաստելու համար հիշեց  Վրաստանի օրինակը: «Վրաստանում էլ մի շարք խնդիրներ […]

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի սկսենք բանակցությունները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել նախարարների հետ»,-ասել է Ուորլիքը։

Կարեն Վարդանյանի սպանության գործում նորություն կա

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող 43-ամյա Արթուր Միհրանյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանից «Վարույթ իրականացնող մարմինը միջնորդել է դատահոգեբանական փորձաքննություն անցկացնել ստացիոնար ռեժիմով, միջնորդությունը բավարարվել է, իմ պաշտպանյալն այժմ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում է: Բուժման կուրսը 24 օր է, գուցեեւ ավելի շուտ դուրս […]

Կարելի է փայլուն ընտրություններ անցկացնել, բայց …

ԱԺ-ում այսօր մեկնարկեցին Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերջնական տարբերակի քննարկումները: Նախագիծը ներկայացրեց նախագծի հեղինակներից մեկը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս մանրամասնորեն ներկայացրեց նախագիծը: Այնուհետև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ իրենց կուսակցությունը  միացել  է բոլոր այն առաջարկներին, որոնք առաջարկել են ընդդիմադիր գործընկերները. «Բայց մենք չենք կարծում՝ եթե անգամ բոլոր առաջարկներն ընդունվեն՝ ցուցակներն անգամ տասն […]

Առաջնահերթություն է դարձել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը

Ապրիլի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին: Պետքարտուղար Դեզիրը նախարար Նալբանդյանին տեղեկացրեց, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակացելուց հետո ուղերևորվել է օդանավակայան՝ Երևան մեկնելու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Եղենի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու նպատակով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի