15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հայտարարություն է տարածել

Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, […]

Սերգի Կապանաձեն անդրադարձել է Ղարաբաղյան հարցին

«Լեռնայի Ղարաբաղում լրջորեն լարվել է իրավիճակը» ,-  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնատար Սերգի Կապանաձեն` նշելով, որ եթե պատերազմ սկսվի, ապա պետք է հիշել, որ Վրաստանը պետք է որոշումներ կայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ, գրում է aliq.ge-ն: Թույլ ե՞նք տալիս արդյոք Ռուսական ավիացիան Վրաստանի տարածքով անցնի, որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերի: […]

Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական պաշտոնական կայքերը

#Born անվամբ հակերն ու Մոնթ Մելքոնյան կիբերբանակը (Monte Melkonian Cyber Army) կիբերհարձակման են ենթարկել ադրբեջանական կառավարության կայքը՝ Gov.az-ը և հակառակորդի մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերը: Այս մասին տեղեկանում ենք Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի Twitter-ի էջից: Վերջիններիս պաշտոնական էջից տեղեկացանք նաև, որ az.az և ադրբեջանական շատ այլ կայքեր նույնպես անհասանելի են բոլոր այցելուների համար: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ […]

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձնազերծած ռազմական գործողությունները:  

Էդգար Մանուչարյանի թիմը հաղթեց «Ուֆային»

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ   նվազագույն հաշվով հաղթել է «Ուֆային»: Հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին խփել է Սպարտակ Գոգնիեւը: Մեր հայրենակից  Էդգար Մանուչարյանը խաղադաշտ է մտել 61-րդ րոպեին՝  անմասն չմնալով հաղթական պահերի բերկրանքը վայելելուց: Այս հաղթանակի շնորհիվ «Ուրալը» վաստակել է 34 միավոր եւ այժմ գտնվում է 4-րդ հորիզոնականում:

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

«Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել՝ տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ: Հակառակորդը փաստացի տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, միաժամանակ սպառնալով ԼՂՀ եւ ՀՀ ազգաբնակչության անվտանգությանը: Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը գործնականում վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Հավատարիմ մնալով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, գնահատելով այս ուղղությամբ միջազգային հանրության միջնորդական առաքելությունները՝ […]

Քարվաճառի շրջանային բուժմիավորում է տեղափոխվել վիրավոր քաղաքացի. ԼՂՀ ԱՆ

ԼՂՀ առողջապահության նախարարության Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» է տեղափոխվել Կամո Օհանյանը (ծնված 2000թ.) ձախ սրունքի ներծային 1/3 պատռվածք վերքով: ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցուցաբերվել է բուժօգնություն և հոսպիտալիզացիայի կարիք չի եղել: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի