06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քարվաճառի շրջանային բուժմիավորում է տեղափոխվել վիրավոր քաղաքացի. ԼՂՀ ԱՆ

ԼՂՀ առողջապահության նախարարության Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» է տեղափոխվել Կամո Օհանյանը (ծնված 2000թ.) ձախ սրունքի ներծային 1/3 պատռվածք վերքով:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցուցաբերվել է բուժօգնություն և հոսպիտալիզացիայի կարիք չի եղել:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ