15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Հազարավոր երկրապահների հետ միասին գեներալ Մանվելը գնաց առաջնագիծ

Այսօր`ապրիլի 3-ին  վաղ առավոտից ԵԿՄ վարչությունում էին հավաքվել աննախադեպ թվով ԵԿՄ-ականներ: Ըստ աղբյուրների` նրանք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ մեկնում են առաջնագիծ` կանգնելու սահմանին կանգնած զինվորի կողքին եւ դաս տալու թշնամուն: Նշենք, որ ԵԿՄ-ականները դիմում են ներկայացրել, որ որպես կամավորական ներգրավվեն սահմանների պաշտպանությանը եւ առաջադրանք հանձնարարեն: Հազարավոր թվով կամավորներ […]

Առաջնագծում ճնշվում է հակառակորդի ագրեսիան

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

Թեհրանը զսպվածության կոչով է հանդես եկել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին, այս մասին տեղեկացնում է irna.ir իրանական լրատվական գործակալությունը: «Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին զսպվածության և իրավիճակը էլ ավելի բարդացնելուց խուսափելու կոչ ենք անում: Ականատես լինելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի […]

Ֆրանսուա Օլանդը խոր ափսոսանք է հայտնել

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով երեկ  ղարաբաղա–ադրբեջանական շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» առիթով։ Ինչպես նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև «անհապաղ, համընդհանուր և տևական» ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»: Հաղորդագրությունում նաև ասում է, […]

Ղարաբաղյան ռազմական գործողություններն անհանգսցտացրել են Բան Կի Մունին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ  անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ: Այս մասին գրում է  РИА Новости  լրատվական գործակալությունը հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը: Նշվում է, որ Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն […]

Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ /վիդեո/

Ըստ հավաստի տեղեկությունների ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ: Այս մասին գրում է Times.am–ը։ Մինչև այդ մամուլը տեղեկություններ էր տարածում, որ խոսվում է այլ ուժերի, մասնավորապես օդուժի տեղափոխման մասին:

Անկարան խոսեց

Թուրքիայի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ..Ինչպես ևս սպասվում էր,պաշտոնական Անկարան ապրիլի 1-ից -2-ն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մեջ մեղադրեց հայերին՝ամբողջությամբ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ժամեր առաջ արած հայտարարությունը…Անկարան նաև Երևանին հորդորում է դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընացին Մինսկի խմբի ներքո…Անկարան նաև չի մոռացել կրկին հայտնել,որ ինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Զարմանալի կլիներ այլ […]

Հակառկորդի կորուստները 22։00-ի դրությամբ /ֆոտո/

Մարտական գործողությունները հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվում են։ Օրվա ընթացքում էսկալացման հիմնական կետերն էին հյուսիս-արևելյան և հարավային ուղղությունները։ Հիմա հայտնի է, որ Հյուսիսային ուղղությունում լարվածությունը հարաբերականորեն թուլացել է ու հիմնական մարտական գործողությունները ծավալվում են հարավային ուղղությունում։ Այս մասին գրում է BlogNews-ը: Հաղորդվում է նաև, որ հակառակորդի կորուստները շարունակում են աճել ու մարդկային կորուստների թիվն արդեն վաղուց հատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի