16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Էական չէ՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, թե մեկ այլ կողմի զորքերը

‹‹Խաղաղապահ զորքերի տեղակայումը  Ղարաբաղի խնդրի   կարգավորման տարրերից մեկն է: Հարցի լուծման համայնապատկերին պիտի նայենք: Եթե դրա կարիքը կա, պիտի տեղակայվի, և էական չէ՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, թե մեկ այլ կողմի զորքերը: Չենք կարող այժմ միանշանակ ասել՝  կողմ ենք կամ դեմ խաղախապահ զորքերի տեղակայման անհրաժեշտության վերաբերյալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: […]

Մխիթարյանը Բորուսիա-Լիվերպուլ խաղի ընթացքում եռագույն թևկապ էր կրում

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) խաղաց «Լիվերպուլի» հետ: Նշենք, որ այդ խաղին Դորտմունդի թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել թևկապով, որի վրա պատկերված է եղել մեր եռագույնը: Իսկ խաղից հետո Մխիթարյանը ֆեյսբուքի հանրագրում գրառում է կատարել. «Մարտահրավերն ընդունված է. հաջողության կհասնենք հաջորդ շաբաթ: Այսօր խաղալիս […]

Ամենակարևորը /վիդեո/

«Մեզ համար գերագույն արժեք պետք է լինի  պետությունը, երկիրը, ժողովուրդը: Պետականության շուրջ պետք է համախմբվենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոյեմբերյան»  հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը: Հայկ Ղազարյանը, ով 1989-94 թվականներին եղել է առաջնագծում և մի կողմ է թողել գիտությունը համոզված է, որ ճշմարտությունը դարավոր պատգամ ունի.«Այն ազգերը ունեն հաջողություն, ովքեր կազմակերպված են: Ժամանակին մեր մեծերը […]

Ես չեմ ուզում պատերազմ լինի. Անդրե /վիդեո/

Տեսել եմ, գիտեմ, զգացել եմ սեփական մաշկի վրա ինչ է պատերազմը։ Կորցրել եմ հարազատների, վշտացել եմ, բայց և ապրել եմ ազատագրված հողում շնչելու բերկրանքը։ Որպես Հայ և Արցախցի, այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի և իմ զինվորի կողքին։ Չեմ ցանկանում խուճապի մատնվենք, չեմ կամենում որևիցե խոսքով ու մեկնաբանությամբ վնասենք միմյանց. դրա ոչ ժամանակն է, ոչ […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված […]

Եզդիները կդիմեն միջազգային դատարան. հանուն Հայաստանի/վիդեո/

Եվրոպայում գործող մի քանի եզդիական կազմակերպություններ պատրաստ են դիմելու Հագայի միջազգային դատարան, ոչ միայն եզդի զինվոր` Քյարամ Սլոյանի , այլեւ այդ օրերին սպանված երեխայի եւ խոշտանգված ծերերի գործով. «Բացի  Հայաստանում բնակվող եզդի համայնքից  Արցախում կատարվածին արձագանքեցին նաև աշխարհասփյուռ եզդիները, եվրոպական տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ:  Կային նաև մարդիկ, ովքեր պատրաստ են անձը զոհել Հայաստանի համարԱյստեղ […]

Համանախագահները տարածաշրջանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ լինի

ԵԱՀԿ-ն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացնել նոր հատուկ նիստ, եթե իրավիճակն ավելի վատանա։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբերտո Զանիերը, գրում է РИА Новости-ն: «Մենք հատուկ նիստ ենք անցկացրել երկուշաբթի: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում բոլոր հարցերը: Երեկ խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Հաջորդ շաբաթ ևս այն […]

Վաղը Առաքելական եկեղեցին կնշի Ծաղկազարդը

Վաղը` ապրիլի 9-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ տաճարում Հիսուսին ողջունեցին՝ աղաղակելով. «Օվսաննա, օրհնություն Դավթի որդուն»: Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է […]

Արցախում վերսկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները /ֆոտո/

Գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներն Արցախում շարունակվում են: Այսօր առավոտյան անցկացված խորհրդակցությունից հետո ԼՂՀ գյուղատնտեսությնա նախարար Արամ Մխոյանի կարգադրությամբ փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու ԳՆ բույսերի պաշտպանության ծառայության պետ Վալերի Խաչատրյանն այցելել են շրջաններ՝ հետևելու հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին: «Մեր կողմից պլանավորված այս աշխատանքները մեկնարկել էին ապրիլի մեկին և արդեն մի շարք շրջաններում դրանք իրականացվել են: Ստեղծելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի