Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ պայմանագրերին համաձայն: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է շարունակել նման մատակարարումները, Ռոգոզինը պատասխանել է: «Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մեր ռազմավարական գործընկերներն են»։