«Ադրբեջանը օգտագործելով իր ձեռքի տակ ունեցած նորագույն զենքերը և ԻՊ-ի ու «Գորշ գայլեր» խմբավորման վարձկաններին` հարձակվեց Արցախի վրա: Այս հարձակումը սպասելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը` Խուդավերդյանը նկատեց. «Ռուսական տերությունը լավ տղու կարգավիճակով խոսք էր տվել, թե հորս արև , մեր զենքով չեն կրակի ձեր […]
Ապրիլի 14-ի երեկոյան, ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերադարձան Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցությունը հայտնեցին ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 20-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Վարդաշեն, Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի և Նաիրիտ գործարանի, Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, […]
Հարսանիքն անչափ կարեւոր է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Իսկ հարսանեկան ֆոտոսեսսիային բոլոր զույգերն էլ երկար ու հանգամանորեն են պատրաստվում, ի վերջո, հարսանիքն անցնում է, իսկ լուսանկարները երկար տարիներ մնում են՝ իբրեւ հուշ։ Դրա համար անչափ կարեւոր է գեղեցիկ ֆոն ընտրել՝ հարսանեկան ֆոտոսեսսիայի համար։ Եթե մոտակայում պատրաստվում եք ամուսնանալ, կարող եք ներքոնշյալ օրինակներից օգտվել։.
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո նշեց, որ ռազմադաշտում մեր գիտական մշակումները կիրառվում են եւ որ տեղին չեն այն մեղադրանքները, թե մեր բանակը չի օգտագործում գիտական ներուժը: Հարցին, թե գիտությունների դոկոտր Սուրիկ Խաչատրյանը դա՞ է կիրառում առաջնագծոմ, նա պատասխանեց. «Դոկտոր Խաչատրյանին ես չեմ ճանաչում»:
Այսօր 4+4+4 ֆորմատով քննարկմանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական նոր օրենսգրքի մի քանի դրույթների վերաբերյալ իրենց հայեցակետերը, որոնք կներառեն Ազգային ժողովում ներկայացվելիք փաստաթղթում։ Իշխանություններն դեմ չեն ընտրատեղամասում ընթացող գործընթացը տեսանկարահանելու գործընթացին, եթե իհարկե միջոցներ գտնվեն այդ ամենը կազմակերպելու համար. «Բայց մենք դրական չենք նայում ինտերնետ ուղիղ հեռարձակմանը, մենք համարում ենք, որ ինտերնետ կապի […]
Ցեղասպանության տարեդարձի ապրիլյան ու նաև՝ Ղարաբաղեան մեր հայրենիքի տագնապալի այս օրերին հայրենի ժողովրդին զորակցելու առաքելությամբ Հայաստանում է գտնվում Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախումբը՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի,՛ Դատարանն է Գալիս» ներկայացումով: Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց թատերախմբի պատասխանատու, «Արմինյըն միրոր սփեքթեյթը» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանին, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանին, թատերախմբի ատենապետ Հարութ Չաթմաջյանին: […]
Թիկունքային և ինժեներական աշխատանքները պաշտպանության բանակի հետ համադրելու համար ԼՂՀ կառավարությունը ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը: Ինչպես գրում է «Արցախպրես»-ը ատեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ մոտավոր 418 մլն դրամի սնունդ է ընդունվել: «Բաշխման գործընթացն իրականացվում է […]