06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Կոնսեսուսը չկայացավ»

Այսօր 4+4+4 ֆորմատով քննարկմանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական նոր օրենսգրքի մի քանի դրույթների վերաբերյալ իրենց հայեցակետերը, որոնք կներառեն Ազգային ժողովում ներկայացվելիք փաստաթղթում։

Իշխանություններն դեմ չեն ընտրատեղամասում ընթացող գործընթացը տեսանկարահանելու գործընթացին, եթե իհարկե միջոցներ գտնվեն այդ ամենը կազմակերպելու համար.

«Բայց մենք դրական չենք նայում ինտերնետ ուղիղ հեռարձակմանը, մենք համարում ենք, որ ինտերնետ կապի ձախողումը կարող է ստվերել ընտրությունները»,- նշում Դավիթ Հարությունյանը։

Մատնահետքերի կիրառմանն անռրադառնալով՝ Դավիթ Հարությունյանը շեշտեց․ «Յուրաքանչյուր ընտրող թողնում է իր մատնահետքը, բոլոր մատնահետքերը կհավաքագրվեն ողջ հանրապետությունից և ծրագրի միջոցով կհամեմատվեն, որպեսզի բացահայտվի՝ այդ մատնահետքը կրկնվե՞լ է որևէ այլ ընտրատեղամասում»։

Ի վերջո, ստացվեց այնպես, որ իշխանության հետ բանակցությունների եկած ընդդիմադիրներ գործիչներն ու քաղհասարակության ներակայացուցիչները սուր քննադատությունների ենթարկեցին իշխանությունների մոտեցումները, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ արձանագրեց՝ «Կոնսեսուսը չկայացավ»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ