17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Գյումրիում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Ապրիլի 16-ին, ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրիից Վրաստանի Հանրապետություն ուղեւորվող գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու (65-70 տարեկան): Փրկարարները սահմանազատել են տարածքը […]

Քրեական գործ է հարուցվել. ՀԺ

Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել «Ռուսական երկաթուղու» կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մի խումբ աշխատակիցների նկատմամբ։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»։ Բացառված չէ, որ հետագայում գործում ավելանան նոր հոդվածներ, սկսած պաշտոնեական […]

Դիերը փոխանակելիս ադրբեջանցների մարմինները հետազոտվել են ԿԽ-ի ներկայությամբ

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված հայտարարության առնչությամբ, որտեղ ասվում է, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ս. թ. ապրիլի 10-ին իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնված զոհված […]

Պուտինը արգելել է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներին. Ժողովուրդ

«Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ գործարարները առանձնապես տեղից չեն շարժվում։ ՌԴ իշխանություններին և հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, զայրացրել է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ Հայաստանի երիտիշխանավորների ձեռամբ, և որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ՌԴ-ին մեղադրեցին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար։ «ժողովուրդ»-ին […]

Ի՞նչ գործ ունի Ճոյտը Լաչինում.Հրապարակ

«Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, պատրաստվում է ֆիլմ նկարել։ Ավելի ճիշտ՝ հայ և թուրք ընտանիքների մասին իր ֆիլմը պատրաստվում է հանգուցալուծել վերջին իրադարձություններով։ «Արդեն Լաչինում սկսել ենք նկարահանումները՝ 1990 թվականից սկսած դեպքերը հետո դառնում են 2016-ի ապրիլի 1-2։ Ուզում ենք ադրբեջանցի կին ու տղամարդ հրավիրել, որ գան՝ ֆիլմում նկարվեն»,– ասել է Ճոյտը։ Թե […]

Շփման գծում ինժեներական աշխատանքների ժամանակ հակառակորդի դի է հայտնաբերվել

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը` հղում անելով Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են: Ի դեպ, ըստ չճշտված լուրերի` անհայտ անձիք նռնակ են նետել ՀՀ երկրորդ նախագահի տան […]

«Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավոր է դարձնում շեշտել համաշխարհային ժառանգության բազմազանությունը: 2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված