14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2016

Չավուշօղլուն հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի բարեկամական խմբի ժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական «Habervaktim» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն Ադրբեջանը ներկայացրել է որպես «հանդուրժողականության լավագույն օրինակ»՝ նշելով. «Ադրբեջանը և Բաքուն դարեր շարունակ տարբեր մշակույթների և քաղաքկրթությունների կենտրոն է եղել: Այստեղ կողք կողքի կարող ենք տեսնել […]

Ադրբեջանի զինուժը չի խուսափել բնակավայրերի մոտ ռազմական օբյեկտներ տեղակայելուց. ԼՂՀ ՊԲ /ֆոտո/ /վիդեո/

ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ: «Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»,-ասված է հաղորդագրությունում:  

Անվավեր են ճանաչվել

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «ԳԼԱՔՍՈՍՄԻԹԿԼԱՅՆ» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում. 1. Ֆրանսիայի «Կատալենտ Ֆրանս Բենհայմ ՍԱ, գրանցման հավաստագրի իրավատեր` Լաբորատոիրե ԳլաքսոՍմիթԿլայն, (Ֆրանսիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ավոդարտ, դուտաստերիդ, դեղապատիճներ փափուկ, 0,5մգ, բլիստերում (30/3×10/)» 2. […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ինդոնեզիայի դեսպանին

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև): Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ […]

Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, ազատամարտիկ, քաղաքական վերլուծաբան Դմիտրի Մարտիրոսյանը և հետախույզ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրականացվող ռազմական գործողություններ, ստեղծված իրավիճակի մարտահրավերը, հայկական կողմի դիրքորոշումը, միջազգային հանրության արձագանքը:

Հաստատվել են ԲՈւՀ-ի 2016/2017 ուս. տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից եւ հավելում, որ […]

Ծեծկռտուք թուրքական մեջլիսում․ կան վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգմավորների միջեւ: ԺԴԿ կուսակցության պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները եւ հայտարարել, որ Թուրքիայի քրդական շրջաններում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների, հայտնում է թուրքական DemokratHaber-ը։ […]

Միրումյանը բացառում է, որ ՓՄՁ-ները փակվեն հարկային բեռի պատճառով

Այսօր՝ ապրիլի 28-ին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ ՓՄՁ-ների հարկային խնդիրներին: Միրումյանի խոսքով  ՓՄՁ-ները հարկային բեռի պատճառով չէ, որ փակվում են. «Փոքր և միջին սյուբեկտների շրջանառությունները աճում են և դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացավ:Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ երբ բիզնեսը […]

Հավաքվում ենք այս դահլիճում, որպեսզի լսենք նրան ծուղրուղուն … թեժ կրքեր Ղարաբաղի շուրջ

Քիչ առաջ ԱԺ-ում անախորժ միջադեպ տեղի ունեցավ: ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ, որի առաջին հատվածը վերաբերում էր ԸՕ-ին, մյուս մասը՝ սահմանային լարված իրավիճակին: Փաստանջյանը մեղադրանքների տարափ հնչեցրեց ՀՀ նախագահի, իշխանությունների հասցեին` վերջիններիս մեղադրելով սահմանում տիրող իրավիճակի համար: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  սաստեց Փոստանջյանին՝ հիշեցնելով՝ ԱԺ-ում հարկավոր է պահպանել էթիկայի նորմերը: « Ես խնդրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի