Ադրբեջանի գործողությունների հետեւանքով երեք հայ զինվոր է վիրավորվել

Ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով հայ երեք զինվոր վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում, որովհետեւ վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ […]