14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2016

Մարդիկ սուրճ խմելիս վերլուծություններ են անում. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/

‹‹ԵԽԽՎ-ում մեր իրականացրած աշխատանքը երկու մասին կբաժանեի՝ հրչապարակային  և ոչ հրապարակային կերպով իրականացված աշխատանքներ››, – ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվաիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշեց՝ մարդիկ հաճախ չեն գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իրականացրած սրտացավ ու լայնածավալ աշխատանքները: ‹‹Մարդիկ տանը նստած, սուրճ խմելիս վերլուծություններ են անում: Ասում են՝ այսպես չանեին, այնպես անեին, […]

Ի՞նչ վիճակում են ավտոբուսի պայթյունից տուժածները /վիդեո/

«Այս պահին վերակենդանացման բաժանմունքում մեկ հիվանդ կա, որը թոքերի սալջարդ ունի: Նա էլ վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ: Երկու երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, Մեկ հիվանդ ծննդատուն, մեկ հիվանդ դուրս է գրվել: Մեկ հիվանդ էլ տեղափոխվել ե քիթ-կոկորդի բաժանմունք: նա ունի սալջարդ, կանտուզյա և մի քանի փոքրիկ վիրահատություններ պետք է տանի»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց […]

Քաղաքապետարանը կաջակցի Հալաբյանում ավտոբուսի պայթյունից վնասներ կրած բնակիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը:  Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին:

Մենք այդ հողերը չենք ուզում. Հերմինե Նաղդալյան /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ԱԺ փոխխոսնակ  Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ ՀՀ ԱԳՆ տարածած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը սադրիչ նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ փաստացի կերպով մերժելով 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրը: Նաղդալյանն ընդգծեց՝ այդ ագրեսոր պետությունը դիմել է այդ քալյին, որովհետև քաջ գիտակցում է՝  ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված դրությունը Ադրբեջանի օգտին չէ։ «Իրավիճակն […]

Մատնահետքեր վերցնելու գործընցացը Փաշինյանի համար արժանահավատ չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքում   մի մտահոգություն հայտնեց: «Ամեն ընտրող ունի 3 փաստաթուղթ ու ընտրողների 99 տոկոսն առնվազն ունի 10 մատ։ Իսկ այստեղ՝  նախագծում գրված է՝  ԿԸՀ սահմանված կարգով պետք է մատնահետքը  վերցնեն,  բայց այստեղ էլի հարց է առաջանում` որտե՞ղ է երաշխիքը, որ մարդը մատը պետք է դնի […]

Ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը պատրաստվում էր պայթեցնել ազգականներին

Երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը, ըստ նախնական տեղեկությունների, պատրաստվում էր պայթեցնել ազգականներին: Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:

Տուժածներից մեկին դուրս կգրեն․ նոր մանրամասներ

Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու  նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած  և  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ  բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ,  անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,- լրագրողների հետ ճեպացրույցում  տեղեկացրեց ՀՀ […]

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Երեւանում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի կապակցությամբ

Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Կարեւորում ենք հանրային նշանակության նման դեպքերի քննության եւ բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: Ընդ որում, հատկապես կարեւոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված եւ համակարգված տեղեկությունների մատուցումը: Մյուս կողմից, այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ […]

Պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալիկ Միրզաբեկյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի