ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է հակառակորդի կողմից Մարտակերտի և Մատաղիսի արկակոծման հետևանքները /ֆոտո/

Անցած գիշեր, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական հենակետերը, այլև Մարտակերտ և Մատաղիս խաղաղ բնակավայրերը։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ստորև ներկայացում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները: