07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կազիմիրովը բավական հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում ԼՂ շուրջ

«Կազիմիրովն իր վերջին հարցազրույցում բավական հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում կրակի դադարեցման մասին 1994 թվականին ստորագրված համաձայնագրի վերաբերյալ։ Ռուս դիվանագետը նշում է, որ Ալիևի վարչակազմը ստիպված է եղել նման փաստաթուղթ ստորագրել, քանի որ «վտանգ կար», որ հայերը կհասնեն Քուռ գետի ափ։ Ժամանակին ես շատ եմ հետաքրքրվել այդ օրերի զարգացումներով, հարցուփորձ արել Արցախի այն ժամանակի քաղաքական ու ռազմական գործիչներին և եկել այն եզրակացության, որ այդ «վտանգն» իրականում այդքան էլ մեծ չէր։ Մարդկային ռեսուրսների լուրջ խնդիր ունեինք, և հիմա հնչող այն մեղադրանքները, իբր ինչ֊որ արտաքին ճնշման պատճառով է, որ մեր զորքերը չեն հասել Քռի ափ, մեղմ ասած, այդքան էլ արդար չեն։ Եվ ուրեմն պետք չի շահարկել այդ թեման։ Հավատացեք, որ Կազիմիրովն էլ միշտ ճիշտը չի ասում։

Ի դեպ, Քռի ափ հասնելու մասին. կարծում եմ՝ այդ վտանգն Ադրբեջանի համար հիմա ավելի մեծ է»։ 

Քաղաքագետ Հրանք Մելիք-Շահնազարյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ