Խաչքարը իր վրա կրեց «անօդաչու»-ի հարվածը /վիդեո/

Եռասերունդ Երկրապահը հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգեց նաեւ Արցախում։ Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ վերականգնվել էր ապրիլի 2-ին ոսոխի ռմբահարությունից վնասված խաչքարը, նաեւ՝ Ջուղայի խաչքարի կրկնօրինակ էր տեղադրվել։ «Անօդաչու սարքը կործանեց մեր խաչքարը: Խաչքարը իր վրա կրելով հարվածը՝ ինչ-որ տեղ խոնարհվեց, սակայն շարունակեց իր տեղում մնալ: Սա մեր մշակույթի հարատևության մասին է խոսում»,-ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը: […]