Քյարամին վերահուղարկավորել են. Հայկական Ժամանակ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ-ում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայող Քյարամ Սլոյանին շաբաթ օրը վերահուղարկավորել են, քանի որ հարազատներին է հանձնվել Քյարամի գլուխը, որը ադրբեջանցիները կտրել էին: Սլոյանի ընտանիքն աղքատության մեջ է ապրում: Քյարամը ընտանիքի 4 երեխաներից ավագն է: