Առաջին տիկինն Արցախում է /ֆոտո/

Երեկ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:
Այս մաիսն գրում է artsakhpress.am կայքը եւ հավելում, որ այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խեսքեր ասել, ծնողական գորովանքով համբուրել վիրավոր զինվորների հպարտ ճակատները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում