Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու […]
«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը զորակցություն է հայտնում Արցախի գործընկերներին եւ ժողովրդին: Արդեն երեք օր շարունակ Ադրբեջանը սանձազերծել է ռազմական արկածախնդիր արշավ՝ չխորշելով խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններից, դպրոցների թիրախավորված կրակահերթերից եւ զոհերի մարմինների հրապարակային անարգանքից: Մենք կոչ ենք անում Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ամերիկայի մեր պառլամենտական գործընկերներին միանալ զորակցության մեր կոչին եւ դատապարտել նավթային բռնապետության այս […]
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը իր տնտեսական հաշվարկներ են այսօր ներկայացրել, թե որքան դրամական կորուստներ են տվել կողմերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով: Վերլուծաբանն նշել է, որ մոտ 14 միլիոն դոլարի կորուստ ունի Արցախը, իսկ 170 միլիոն դոլարի` ադրբեջանական կողմը. «Մի կողմից՝ այս փաստը ոգևորիչ կարող է լինել, մյուս կողմից` ակնհայտ է, որ […]
ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դդրությամբ ունենք 121 վիրավոր զինվոր. «121-ից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք արհեստական շնչառական սարքին են միացված: 10-ը ծանր են, իսկ մնացած բոլորը փոքր բեկորային վնասվածքներ են ստացել: Նրանք առաջիկա մեկ շաբաթում կապաքինվեն և կվերադառնան իրենց տեղակայման վայրեր»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, […]
Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում հետընթաց է արձանագրվել։ Այստեղ իրավիճակը հեռու է կայուն լինելուց: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է rg.ru-ն։ «Անշուշտ, իրադրությունը դեռեւս շատ հեռու է կայուն լինելուց։ Չի կարելի սահմանափակվել ձեռք բերվածով, եւ ոչ ոք չի պատրաստվում դա անել։ Նախքան այդ թեժ բախումների վերսկսվելը կային շատ լավ մշակումներ, շատ […]
Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։ Եթե ռազմական գործողությունների առաջին օրերին դրանց քարոզչությունը լռում էր, հետո պարզապես անիմաստ ստեր տարածում, ապա հիմա կամաց֊կամաց համակարգված տեսք […]
Տեր Արամ քահանա Միրզոյանը ֆեյսբուքի իր հանրագրում տեղադրել է լուսանկարներ և գրառել. «Շնորհավոր Մայրության և Գեղեցկության տոնը՝ Աստվածամոր Ավետման տոնի շնորհով… Հերոսական ՄԱՏԱՂԻՍ… 07 ապրիլի 2016թ.»: Լուսանկարներում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է:
Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում: 29-ամյա մոր ևերեխայի առողջական վիճակը բավարար է: Երեխան ծնվել է 3100գ քաշով, հասակը` 51սմ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից եւ հավելում, որ ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն […]