15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ վարչապետի գլխավորած  պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար  Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը,  Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին, «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմորովը,  «Գազպրոմ» ՀԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:

«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ