«121 վիրավորից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է». ՀՀ ՊՆ բուժվարչության պետ

ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դդրությամբ ունենք 121 վիրավոր զինվոր. «121-ից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք արհեստական շնչառական սարքին են միացված:
10-ը ծանր են, իսկ մնացած բոլորը փոքր բեկորային վնասվածքներ են ստացել: Նրանք առաջիկա մեկ շաբաթում կապաքինվեն և կվերադառնան իրենց տեղակայման վայրեր»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, Երևանի Մուրացանի անցան կլինիկական հոսպիտալում են գտնվում 32-ը:
Կամավոր Խաչատրյանը անդրադառնալով նաև առաջնագծում օգնության հասնելու համար ոչնչնացված շտապօգնության մեքենայի դեպքին, ասաց. «Միջազգային կոնվենցիաներով արգելված է կարմիր խաչի վրա կրակել։ Սակայն ադրբեջանական կողմը կրակել է, և արդյունքում մեկ մեքենայի կորուստ եղել է, բայց մարդկային զոհ՝ ոչ, նաև բժշկական անձնակազմից վիրավորում չի եղել»: