14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2016

Կարծում են՝ երբ ուզեն, կարող են հարձակվել Արցախի ուղղությամբ, իսկ երբ ոչ՝ դադարեցնե՞ն մարտական գործողությունները

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանում երևի կարծում են, թե երբ ուզեն կարող են հարձակվել Արցախի ուղղությամբ, իսկ երբ ոչ՝ դադարեցնե՞ն մարտական գործողությունները։ Սխալը նրանք անցած գիշեր են թույլ տվել ու հիմա չեն կարող այդքան հեշտ փախչել պատասխանատվությունից։ Զինադադարի համար նրանք ընդամենը մեկ ճանապարհ ունեն՝ պիտի խնդրեն պաշտոնական Ստեփանակերտից։ Գլխներին տան ու […]

Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել  Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: «Բելառուսի նախագահի հանձնարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը քննարկվել է նաև նախարարական մակարդակով»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Լուկաշենկոն հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ […]

Կոնգրեսական Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները: Կոնգրեսականը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից զգալի ուժով նախահարձակ լինելը, որը հանգեցրել է 18 զինվորականների և մեկ քաղաքացիական անձի` 12-ամյա երեխայի մահվան: «Այդ հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն […]

Ջոն Քերին դատապարտել է ու կոչ արել

Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնց պատճառով զոհեր են եղել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Այդ մասին իր հայտարարության մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Ցավակցոմ ենք բոլոր զոհերի ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից և խստորեն հետևել հրադադարին: Անկայուն իրավիճակը ցույց է […]

Բաքուն ու Կիրովաբադը…հրամանատարը իր ծննդյան օրը նվեր կանի

«Գնում ենք հպարտ, վստահ ու գնում ենք Բաքուն ու Կիրովաբադը մեզ համար հանգստավայր դարձնելու»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը: Ի դեպ այսօր` ապրիլի 3-ին հրամանատարը նշում է իր ծննդյան 64-րդ ամյակը: «Ճակատագրական օր է, գնում եմ ինձ նվեր անելու…»,-ժպտում է Միաքայելյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, […]

Ընթանում են թեժ մարտեր. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու […]

ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա. երկու վիրավոր ունենք

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու […]

Հազարավոր երկրապահների հետ միասին գեներալ Մանվելը գնաց առաջնագիծ

Այսօր`ապրիլի 3-ին  վաղ առավոտից ԵԿՄ վարչությունում էին հավաքվել աննախադեպ թվով ԵԿՄ-ականներ: Ըստ աղբյուրների` նրանք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ մեկնում են առաջնագիծ` կանգնելու սահմանին կանգնած զինվորի կողքին եւ դաս տալու թշնամուն: Նշենք, որ ԵԿՄ-ականները դիմում են ներկայացրել, որ որպես կամավորական ներգրավվեն սահմանների պաշտպանությանը եւ առաջադրանք հանձնարարեն: Հազարավոր թվով կամավորներ […]

Առաջնագծում ճնշվում է հակառակորդի ագրեսիան

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի