«ԲՄՎ»-ն ընկել է գետը

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.55-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Վասիլյան-Արցախյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջի մոտից ընկել գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: