Սոմալիում արգելվել է Ամանորը նշելը

Սոմալիում պաշտոնապես արգելվել է ամանորը նշել եւ նմանատիպ միջոցառումներ անցկացնել։ Նման որոշում է կայացրել երկրի կառավարությունը։ Ինչպես պարզաբանել են կառավարությունից, նման որոշում է կայացվել, քանի որ այդ տոնակատարությունը որևէ կապ չունի իսլամի հետ, եւ այդ տոնը չպետք է նշվի։ Անգամ զբոսաշրջիկների համար մասսայական տոնակատարություններ չպետք է անցկացվեն։