«Իշխելու կիրքը չի թողնի, որ մարդկությունը հանգստանա ու խաղաղ ապրի»
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր հանրագրում անդրադարձել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը. «Հերթական ահաբեկչությունը, հերթական սուգը, մոմավառություններ աշխարհով մեկ, լաց, ցավ, մեղադրանքների, պայքարի, հույսի, լավատեսության կոչեր, արտահայտություններ, հայտարարություններ…Ուժեղացված անվտանգության միջոցառումներ, նույնիսկ սահմանները փակելու, պարետային ժամ մտցնելու հնարավոր տարբերակներ: Եվ ի՞նչ…Մի քանի օր հետո հաստատ կմոռացվի, կընդունի առօրյա, սովորական ընթացք…Էլի քաղաքական, պետական գործիչները, գերտերությունները […]