Գյուղմթերքի վաճառքը` նաև վիրտուալ տիրույթում

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաև գյուղատնտեսական ապրանքների սպառման ոլորտ։ Օրերս գործարկված armagro.am կայքն այսուհետև կօգնի Շիրակի մարզի գյուղացիներին իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը և գյուղատնտեսական գործունեության քանակական և […]