11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2015

Ո՞նց հաջողացրեց «չոր» դուրս գալ. Առավոտ

«էյր Արմենիայյի» սեփականատեր էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը: Ինչպե՞ս հաջողացրեց ու իր բաժնեմասը ժամանակին վաճառեց Հարությունյանը և փրկվեց այս պարտքերի բեռից, արդյոք գիտե՞ր` ինչ էր սպասվում, այս հարցին Արսեն Ավետիսյանն ասաց. «Կարծում եմ` մեր հաջողությանն ուղղակի չէր հավատում, բայց ես իմ հավատը չեմ կորցրել, իմ թիմով իրավիճակն ուղղելու եմ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Ահաբեկիչներ են, թե՞…

«Դժվար է հիմա որևէ բան ասելը, ահաբեկիչնե՞ր էին, թե այս ամենի հիմքում բոլորովին այլ բան կա: Գուցե դա չափազանցված է,  և ոչ մի ահաբեկչություն էլ չկա այս ամենի մեջ: »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: «Նախ պետք է հասկանալ, թե ինչ տեղեկությունների ու ինչպիսի աշխատանքի արդյունքում է մշակվել վնասազերծելու […]

Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում ուղղաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 12 հոգի է մահացել՝ 9 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները, հայտնում է LifeNews-ը։ Ինչպես հայտնի է դարձել, ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր-Նավթ» ընկերության աշխատակիցներին։ Թե ինչն է եղել ուղղաթիռի կործանման պատճառը, առայժմ պարզ չէ։

Եղանակը` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ, 29-30-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի և 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 2-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, […]

Ձերբակալված Նելլիի վերջին գրառումը Նժդեհի խոսքերն են

Երեկ Նորք-Մարաշում  վնասազերծված խմբի անդամներից Նելլի Մինասյանի ֆեյսբուքյան հանրագրի վերջին գրառումներից մեկը Գարգին Նժդեհի խոսքերն են. «Գարեգին Նժդեհ … Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության՝ պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը» :

7 կին է սպանվել. Ժողովուրդ

Երեկ Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Աուսաննա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2015թ. հունվարից մինչև հոկտեմբերի 31 -ը թեժ գծով ստացվել Է 1342 գրանցված զանգ, որից 918-ը եղել են բռնության զանգեր: Նրա խոսքերով` 918 զանգից 372-ը եղել են առաջնային զանգեր, այսինքն’ այդքան նոր դեպք է գրանցվել: Ըստ Ա.Վարդանյանի` 10 ամսվա ընթացքում 372 ահազանգը բավականին մեծ թիվ […]

Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացվում է

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ուժի մեջ է մտել ‪‎Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը։ Ըստ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ ս.թ. նոյեմբերի 25-ից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի […]

Այս խմբավորումը միակը չէ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը գրում է.<meta http-equiv=”X-Frame-Options” content=”DENY” /> «Ժողովուրդ, եկեք արձանագրենք. լավ է. որ զինված խումբը վնասազերծվեց, զենքը չկրակեց, արյուն չթափվեց: Ամբողջ էությամբս դեմ եմ ահաբեկչությանը, սակայն ԱԱԾ-ի այսօրվա գործողությունը փաստում է, որ ինքը ընտրովի է գործում, որովհետև, ինչպես հոկտ. 27-ի դատավարության ժամանակ ակնհայտ դարձավ, ահաբեկիչները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի