Նոր ողբերգություն Ֆրանսիայում. դարձյալ զոհեր /վիդեո/
Ֆրանսիայի արևելքում ռելսերից դուրս է եկել և շրջվել արագընթաց TGV տեսակի գնացքը, ինչի հետեւանքով կա 10 զոհ, մոտ 10 վիրավոր, հայտնում է Lifenews-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Ստրասբուրգից ոչ հեռու գտնվող Էքվեշեմ քաղաքի մոտակայքում: Ըստ գործակալության նախնական տեղեկությունների, վթարի պատճառը կարող էր լինել արագության գերազանցումը։ Մասնագետները հերքում են, որ գնացքը կարող էր ահաբեկչության հետեւանքով վթարված լինել։