Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և դրա հետևանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին: Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից: