Տականքներին չի մեկնաբանում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցել ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուր»-ում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջանում քաղաքական ապաստան գտնելու քայլը: «Ի սեր Աստծո, ես չեմ մեկնաբանում տականքներին»,- նետեց Գասպարյանը: