10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տարօրինակ է

«Քրեական գործ հարուցվել է ի սկզբանե, մինչև  նրա սահման հատելը»,- անդրադառնալով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի քրգործին՝ այսօր «Եռաբլուրում»,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը .

«Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել  ստորագրությունը  չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել և կալանավորել: Մենք նման բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հիմքերը բավարար չեն մարդուն անազատության մեջ պահելու համար, և այնպես չէ, որ երբ կա հանցանք մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով,  որ նա կարող է դավաճանություն անել»:

Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար, ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը օրեր առաջ քաղաքական ապաստան էր ստացել Ադրբեջանում՝ կնոջ և մանկահասակ երեխայի հետ: Վահան Մարտիրոսյանը  մինչ Ադրբեջանին հանձնվելը ներգրավված է եղել  գողության հատկանիշներով քրեական գործում որպես մեղադրյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ