23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Նոր տարի, նոր անօդաչուներ. /Տեսանյութ/

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատվիրել է FPV դրոնների առաջին խմբաքանակը։ 2024թ. պետությունը նախատեսում է գնել առնվազն մեկ միլիոն դրոն։ «Կարեւոր է, որ զորքերում առաջին անգամ դրոնների պահանջարկը հստակ հաշվվել եւ ընդհանրացվել է»,- գրել է Ումերովը։ Մանրամասները կից տեսանյութում:

Երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել. /Տեսանյութ/

Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ առնվազն 57 մարդ զոհվել է հզոր երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել Ճապոնիայում Նոր տարվա առաջին օրը: Իրավիճակն աղետալի է. տների մոտ 90 տոկոսը Նոտո թերակղզում լիովին կամ գրեթե լիովին փլուզվել է։ Մանրամասները տեսանյութում:

11 հետաքրքիր փաստեր, որոնք արձանագրվել են 2023թ-ին. /Տեսանյութ/

Bild պարբերականը հրապարակել է ցուցակ, որտեղ ամփոփվել են 2023թ-ի հետաքրքիր փաստերը. 1. Արհեստական սաղմեր Մեծ Բրիտանիայում գիտնականները լաբորատորիայում ստեղծել են մարդու սաղմեր ցողունային բջիջներից։ 2. Յուանը՝ ԱՄՆ դոլարից ավելի ուժեղ Արեւմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն էլ ավելի է կողմնորոշվում դեպի Արեւելք. մարտին չինական արժույթը զբաղեցրել է Մոսկվայի ֆոնդային շուկայի մոտ 40 տոկոսը՝ փոխարինելով ԱՄՆ դոլարին՝ որպես […]

Նույնասեռ ամուսնությունները թույլատրվեցին արդեն նաև Էստոնիայում. /Տեսանյութ/

Էստոնիայում ուժի մեջ է մտել «ամուսնությունների հավասարության» օրենքը, որի համաձայն՝ երկու չափահասներ կարող են ամուսնանալ՝ անկախ սեռից։ «Սա պատմական իրադարձություն է, որը վերջ կդնի տարիներ տեւող բազմամյա իրավական խառնաշփոթին եւ Էստոնիայի բոլոր բնակիչների համար կապահովի անվտանգության զգացողություն եւ հավասար իրավունքներ»,- ասել է երկրի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնե Ռիիսալոն: Մանրամասները կից տեսանյութում:

Լեռնագնացության սիրահարները այլևս ոտքով չեն բարձրանա. նոր սնոուբորդը կտանի նրանց. /Տեսանյութ/

Cyrusher Ripple էլեկտրական սնոուբորդը կարող է լեռմագնացներին և դահուկորդներին սարը բարձրացնել 50 կմ/ժամ արագությամբ: «Տեխկուլտը»-ի փոխանցմամբ նորույթը արտադրողի կողմից գնահատվել է 2 199 դոլար եւ կարող է 1 լիցքավորմամբ գնալ 14,48-19,3 կիլոմետր: Այն ունի մինչեւ 50 կմ/ժամ արագություն և նրա շնորհիվ կարելի է շարժվել ոչ միայն հարթ տարածքում, այլեւ 20 տոկոսանոց թեքությունների վրա։ Սնոուբորդը ունի […]

Իսրայելը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի ողջ 2024թ. /Տեսանյութ/

Իսրայելական բանակը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի 2024 թվականին: Նոր տարվա ուղերձում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակն ասել է, որ զորքերի տեղակայումը ճշգրտվում է «երկարատև մարտերին» նախապատրաստվելու համար: Դանիել Հագարին ասել է, որ որոշ զորքեր, հատկապես պահեստազորայինները, վերախմբավորվելու նպատակով դուրս կբերվեն: «Այդ զորաշարժերը նպատակ ունեն ապահովելու 2024 թվականին պատերազմի պլանավորումն ու նախապատրաստումը»,- ասել է […]

Նոբելյան մրցանակակրին դատապարտել են ազատազրկման Բանգլադեշում. /Տեսանյութ/

Բանգլադեշի դատարանը Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսին դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ երկրի աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար։ Պրոֆեսոր Յունուսի կողմնակիցներն ասում են, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Հռչակավոր տնտեսագետը և նրա հիմնադրած ընկերություններից մեկի՝ Grameen Telecom-ի երեք գործընկերները մեղավոր են ճանաչվել իրենց աշխատողների համար բարեկեցության հիմնադրամ ստեղծելու մեջ: Բոլոր չորսն էլ հերքում են իրենց կատարած օրինազանցությունը: […]

Ուժեղ երկրաշարժ է եղել. /Տեսանյութ/

Ցունամիի ալիքները հարվածել են Ճապոնիայի ափերին մի շարք հզոր երկրաշարժերից հետո։ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի կենտրոնական Իսիկավա պրեֆեկտուրայում։ Իշխանությունները նշում են, որ սպասվում էր մինչև 5 մետր բարձրության վտանգավոր ալիքներ: Ճապոնական MeT գրասենյակը հայտնել է, որ Ճապոնիայում 4,0 մագնիտուդից բարձր 21 երկրաշարժ է տեղի ունեցել։ Ճապոնիայում տների փլուզման և ցունամիի […]

2 օրից մոլորակի բնակչությունը կգերազանցի 8 միլիարդը. /Տեսանյութ/

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն աճել է 75 միլիոնով, իսկ 2024 թվականի առաջին օրը այն կկազմի ավելի քան 8 միլիարդ մարդ: Մանրամասները կից տեսանյութում:

Դիվերսանտներին կախել են. /Տեսանյութ/

Դատարանի հայտարարության մեջ նշված , որ առավոտյան կախաղան են բարձրացվել Սիոնիստական ռեժիմի հետ կապված դիվերսիոն խմբի չորս անդամ: ISNA գործակալության փոխանցմամբ նրանք իրենց գործողություններով փորձել են խաթարել երկրի անվտանգությունը՝ իսրայելական հետախուզական «Մոսադ»-ի սպաների ղեկավարությամբ: Հոկտեմբերի 24-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր դատավոր Նասեր Աթաբաթին ասել է, որ Իրանի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 10 հոգուց բաղկացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված