«Emerging Europe» ամսագիրն անդրադարձել է Երեւանին
Եվրոպական հայտնի «Emerging Europe» ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել (https://issuu.com/emerging-europe/docs/ee_2018_q2_online_v2 ) է Երևանին և ներկայացրել այս տարի հիմնադրման 2800-ամյա պատմությունը նշող քաղաքի զբոսաշրջային գրավչությունները: Ներկայացնելով Հայաստանի և համայն հայության մայրաքաղաքը՝ ամսագիրը պատմական ակնարկում մասնավորապես նշել է, որ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I արքայի կողմից, ինչի մասին վկայում է […]





































