՛՛Вести недели՛՛-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին /տեսանյութ/

Ռուսական ՛՛Вести недели՛՛ հաղորդմանը ներկայացվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Ռուսական ՛՛Вести недели՛՛ հաղորդմանը ներկայացվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Մայիսի 4-ին, կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է: Չնայած վերջին օրերին ոստիկանությունն աշխատում է գերլարված ռեժիմով, համապատասխան ծառայությունները շարունակում են ողջ ծավալով իրականացնել հանցավորության հակազդման իրենց գործառույթը: Ահազանգին անմիջապես արձագանքած օպերատիվ խումբը Կարմիր բլուր […]
Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն […]
ՀՀ Զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել, որոնցում ներգրավված են եղել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Վարժանքների վերաբերյալ «Զինուժ»-ի հատուկ ռեպորտաժն ամբողջությամբ հասանելի կլինեն մայիսի 5-ին, մինչ այդ հրապարակվել է դրանից մի հատված:
Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ «Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ասել է. «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, […]
Միջազգային ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարել հայաստանյան քաղաքական զարգացումներին: Լսելով Երեւանից ուղիղ կապի դուրս եկած լրագրողի տեղեկատվությունը, թե քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ ոչ մեկը արտահայտությունը, Սոլովյովը հարց է հնչեցրել՝ իսկ […]
Ներկայացնում ենք Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի 2015թ. փետրվարի 27-ի հրապարակումը՝ Ճշմարտություն, որի մասին լռում են խորագրով: Պոլ Կրեյգ Ռոբերտս – ամերիկյան տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի /1981-1982թթ./ նախկին օգնական: ԱՄՆ-ում Պոլ Կրեյգ Ռոբերտսը համարվում է ռեյգանական տնտեսական հրաշքի գլխավոր ճարտարապետներից մեկը, […]