16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Կեղծ օրակարգ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Մենք առհասարակ «Ելքի» քաղաքական օրակարգով չենք հետաքրքրվում, «Ելքն» առանձին քաղաքական միավոր է, և իրենք կորոշեն ինչպես վարվել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե որտեղ կցանկանար իշխանությունը տեսնել ընդդիմադիր դաշինքին՝ փողոցում, թե խորհրդարանում աշխատելիս: Հիշեցնենք, որ «Ելքը» հայտարարել էր, որ թույլ չեն տալու, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, […]

Տարածքները իրենք պիտի վերադարձնեն, մենք տարածքներ չունենք վերադարձնելու. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Բաքվում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, թե Խոջալուի դեպքերը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն էին, լկտի սուտ են ու անհեթեթություն: «Չկա աշխարհում մի միջազգային կառույց, որ ընդունել է մի փաստաթուղթ, որ Հայաստանին մեղադրում են ցեղասպանության մեջ: Սա հերթական սուտն է, իրենք իրենց գյուղում հավաքվել են ու սուտ են ասում: Ավելին, Խոջաուլի մասին բազմիցս […]

«Սասնա ծռերի» գործով դատավորը ըմբոստացավ և զոհաբերվեց. հաջորդիվ ի՞նչ է սպասվում/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով դատավոր Արթուր Օհանյանը դադարեցրել է լիազորությունները:«Սասնա ծռերի» գործով դատավորը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան, «Սասնա ծռերի» գործով  փաստաբան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ գործը ըստ էության դառնում է ցմահ դատավարություն, քանի որ դատաքննությունը սկսվելու է սկզբից: «Չի բացառվում, որ վատառողջ […]

Հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ/տեսանյութ/

Քիչ առաջ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել: Այս մասին գրում է  fnews.am լրատվական կայքը: Լրագրողի մեքենային են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր դուրս են եկել Ա. Սարգսյանին պատկանող տարածքից: Սկզբում մեքենային հարվածներ են հասցրել բռունցքներով, որից հետո Ալիկ Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու […]

«Միգուցե սա զգուշացում էր, որ երկրորդ նախագահը չփորձի օգտվել դրանից»

«Երկրորդ նախագահը չէր ցանկանում հայտնվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակում, բայց գործող նախագահը նրան դարձրեց երիտասարդ թոշակառու»,-Henaran.am-ի հետ զրույցում այս տեսակետը հատնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառալով «մարտի 1»-ի հարցի վերաբերյալ ակտիվ քննարկումներին, Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանը պետք է հարցաքննվի: Ըստ Բադալյանի՝ Փաշինյանի հայտարարությունը, ապա դրան հետևած Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմանյանի արձագանքը ապրիլին […]

Ծռերի գործով դատավորը վերջապես որոշեց/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: Հայտարարված ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշում, ըստ որի Կարո Եղնուկյանի նկատմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա […]

Եղնուկյանը հրաշքով սրտի կաթված չի ստացել.պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: Եղնուկյանի  շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Նրա ճնշումը բարձրացել է ու հասել մինչեւ 230-ի: Հրաշքով սրտի կաթված չի ստացել»: Տիգրան Հայրապետյանը պնդեց, […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը […]

Եղնուկյանը հրաժարվում է բուժօգնությունից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ բժիշկները զննել են Եղնուկյանին, որի ճնշումը այդ պահին եղել է 200-130: Բժիշկները ներարկում են արել, որից հետո […]

Ռուսական նոր ավիաընկերություն է մուտք գործելու հայկական շուկա (տեսանյութ)

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին: Նիստից հետո Հայաստանի Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ արդյունքում ստանալու են մեկ պատուհանի սկզբունքով գործող կառույց, որը մատուցելու է ավիանավիգացիոն ամբողջական փաթեթով ծառայություններ, և հավելյալ պայմանագրեր ու վճարների հարցը վերացվելու է: Նա հավելեց, որ ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի