26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահան Շիրխանյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

«Վահան Շիրխանյանի առողջությունը գնալավո վատթարանում է»,-այսօր՝ մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նրա շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքով՝ դատավարությունը ձգձգվում է, իսկ դատաքննության ընթացքը ցույց է տալիս, որ այս գործով հնարավոր չէ ակնկալել օրինական դատական ակտ:

Փաստաբանը նշեց, որ Վահան Շիրխանյանի մասով փաստաբանները դիմել են ՄԻԵԴ, որտեղ էլ կայացվել է որոշում գործը արագացված կարգով քննելու մասին:Կառավարությանը առարկությունները ներկայացնելու համար մինչև փետրվարի 26-ը ժամկետ էր տրվել, սակայն մեր կառավարությունը ձգձգում է դա:

«Մենք դեռևս չենք կարողանում հասկանալ ձգձգումների պատճառը: Ուզում ենք հավատալ, որ ՄԻԵԴ-ը ունի օրինական պատճառներ»,-նշեց Ալումյանը հավելելով՝ կառավարությունը ՄԻԵԴ-ին ներկայացրել է բժշկական փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ Շիրխանյանի առողջական վիճակը այնքան վատ չէ, ինչքան ներկայացնում է պաշտպանական կողմը:

Պաշտպանը նկատում է, որ դրանք հետին ամսաթվով փաստաթղթեր են:

Նորք-Մարաշի զինված խմբի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Այս մասին նշում է նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ