15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

«Ոչ թե հանուն, այլ «ինադու»»/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը , անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին նկատեց, որ այդ շրջանում  ավելի խորացավ մենաշնորհը տնտեսության մեջ: Քաղտեխնոլոգի խոսքով ՝ կոռուպցիան, օրինակ, շատ տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես այդպիսին, որպես երևույթ չի վերացել, որովհետև այն […]

Երեւանում գնչուն բռնությամբ հափշտակել է կնոջ ոսկյա զարդը/տեսանյութ/

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ու ոսկեղենը հափշտակած գնչուն հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել էր ապրիլի 4-ին: Պարզվել է՝ շջրիկ առեւտրով զբաղվող երիտասարդը մարտի վերջին եկել էր կնոջ տուն: Կինը նրանից ապրանք է գնել՝ վճարելով 200 ԱՄՆ դոլար եւ 12 հազար դրամ: Վաճառականը նկատել էր, որ […]

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ամենամեծ ձեռքբերումը /տեսանյութ/

«Եթե դիտարկվի այն տեսակետից, որ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակը սկսվել է մարտի 1-ով, վերջացել երդմնակալության արարողությունով, կարելի է ասել՝ վատ սկսվել է, լավ ավարտվել, բայց կան հարցեր, որոնք միանշանակ գնահատել հնարավոր չէ»,-այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ խոսքով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով կան բավական շատ […]

ՊԲ-ն երբեք չի թաքցնում արձանագրված արտակարգ միջադեպերը.պարզաբանում

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղական լրատվամիջոցներին հորդորում է ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից: Պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում  ասվում է. «Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբեւիցե չի թաքցրել եւ չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի […]

Ողբերգական դեպք Երեւանում. շենքերից մեկի բակում կնոջ դի են հայտնաբերել

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ապրիլի 10-ին ժամը 12:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա:  Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են նույն շենքի 85-ամյա բնակիչ Արմանուշ Ա.-ի դին: Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպան է եղել: […]

Հայաստանի նախագահը որևէ ֆունկցիա չի ունենալու. քաղտեխնոլոգ/տեսանյութ/

«Դէ ֆակտո չորրորդ նախագահը, կամ սրանից հետո գործող նախագահները փաստացի որևէ  ֆունկցիա չեն ունենալու: Հայաստանի նախագահին շատերը չեն ճանաչելու և նա որևէ ֆունկցիա չի ունենալու, չնայած ունի լուրջ և լայն շրջապատ»,-այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի խոսքով նրա կապերը գուցե հարկավոր լինեն վարչապետին, սակայն որպես նախագահ […]

Երեք հոգի հացադուլի մեջ է. թեժ գիշեր Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարած անժամկետ նստացույցը: Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նստացույցից բացի նույն պահանջով հացադուլ են հայտարարել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկ Պարգև Բադոյանը և մի երիտասարդ՝ Անդրանիկ անունով: «Դէ բոլորս միասնական ենք, նույն պահանջով և հավատում ենք, որ մոբիլիզացիա կլինի և […]

Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում, ապրիլի 17-ին.ԱԺ նախագահ

Վարչապետի ընտրության անցկացման մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:  ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:   Երևան քաղաքում` Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց […]

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվեց/տեսանյութ/

Ապրիլի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացվածօպերատիվ տվյալներն իրացնելով, հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ հայտնաբերել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արամ Ավագյանին։ 28-ամյա Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի