15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

«Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի»/տեսանյութ/

Ապրիլի 7-Ին Երևանի հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ «Աստվածօրհնյալ մայրեր հայոց» խորագրով, որն իր խորությամբ մեծ հիացմունք և հուզմունք պատճառեց միջոցառմանը մասնակից քոլեջի դասախոսական կազմին, ուսանողներին, հյուրերին:  Ցերեկույթը պատրաստել էին ԵՀԲՔ-ի Հանրակրթական առարկաներ և Դեղագործության բաժնի ուսանողները`հայոց պատմության դասախոս Աննա Մկրտչյանի ղեկավարությամբ: «Այսօր՝ ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Ավետման […]

«Ցավոք…»

«Հայաստանի անվտանգության ու զարգացման գործում կապույտ մազերի դերի և նշանակության, թանգարանների տանիքում սիրով զբաղվելու կարևորության, լկտիությունն ազատ կամարտահայտության հիմնական միջոց հայտարարելուց, բանավիճելուց հետո սահուն անցում կատարեցինք արվեստի և նարեկագիտության ոլորտ: Ի՞նչ պարզվեց…Պարզվեց, որ ամբողջ ազգս, ՖԲ-յան ստեղնաշարային հանրագիտակները հիմա էլ քանդակագործ, ճարտարապետ, արվեստագետ և միջնադարյան միստիկ բանաստեղծության և մշակույթի «նուրբ» գիտակներ են… Այս հանրագիտակների ուժերը, […]

30 ավտովթար երեք օրում. զոհվել է 3, վիրավորվել 38 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 41, մարմնական վնասվածք հասցնելու 29, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 8-ական, խուլիգանության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման ու ապօրինի ծառահատման […]

«Եթե ձեզ թվում է, որ ես լավն եմ, հանեք վարդագույն ակնոցը». Եվա Ռիվաս

Երկարատեւ լռությունից հետո Եվա Ռիվասը կրկին գրառում է արել Instagram-ում: 30-ամյա երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Եթե ձեզ թվում է, որ ես լավն եմ, հանեք վարդագույն ակնոցը, վանեք խաբուսիկ հույսերը, եւ թող ձեզ այլեւս այդպես չթվա»:

Երեւանում երկու երիտասարդների են դանակահարել.նրանք ծանր վիճակում են

Երևանում այսօր՝ ապրիլի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել են, որ 23-ամյա Ռազմիկ Գ.-ն ու 22-ամյա Սեդրակ Մ.-ն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է […]

Ո՞րն է ԿԲ հիմնական նպատակը՝ ապրիլի 9-ից հետո

Վերջին տասնամյակում համաշխարհային և տարածաշրջանի տնտեսություններում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման գործընթացում կենտրոնական բանկերը, գների կայունության նպատակին զուգահեռ, պետք է կարևորեն նաև ֆինանսական կայունությունը: Այդ ժամանակահատվածում, շատ երկրներում համեմատաբար հարթ բիզնես պարբերաշրջանների՝ ցածր գնաճի և չափավոր տնտեսական աճի արձանագրմանը զուգահեռ ձևավորվում էին ֆինանսական շատ տատանողական պարբերաշրջաններ, որոնք խաթարում էին մակրոտնտեսական […]

Ամբողջ ընտանիքով թունավորվել են.Բոտուլիզմի դեպք Շիրակի մարզում

Բոտուլիզմի ախտանշաններով ապրիլի 7-ին Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակչուհի 1964 թվականին ծնված Կարինե Մ.-ն:  Նրա մոտ ախտորոշվել է սննդային թունավորում՝բուտուլիզմի հարուցիչներով: Նրա վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին նույն ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել ընտանիքի մյուս անդամները, Կարինե Մ.-ի որդին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի