16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ես քաղաքական որևէ կախվածություն չունեմ. ՀՀ գլխավոր դատախազ

«Ես վստահեցնում եմ մեր հանրությանը, որ ես քաղաքական որևէ կախվածություն չունեմ և որքան էլ որ աշխատեմ, չեմ ունենա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  Ինչ վերաբերում է ոստիկանապետի երեկվա հայտարարությանը, որ ընդամենը որոշ հավաքներ հեղափխության օրերին շեղված են եղել օրակարգից, նա նշեց, որ ըստ դատախազության՝ անհամաչափ սահմանափակման հանգեցնող հավաքներ են […]

Այս պահին պաշտոնավարող դատավորները հնարավորություն ունեն կատարելու առաջին քայլը. Սաքունց

«Զոռբա դատավորները իշխանության վարած քաղաքականության հետևանք էին և արդյունքում ապօրինությունների շարք ձևավորվեց»,-այսօր՝ մայիսի 15-ին «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սաքունցը նկատեց, որ դատաիրավական համակարգում բարեփոխումների ճանապարհին առաջին քայլերից էր՝ Անդրիաս Ղուկասյանի խափփանման միջոցի փոխումը: «Դատավորը նախ և առաջ պետք է ունենա կամք և ազատություն: […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` Մայիսի 15-20-ն առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 15-20-ը՝ կեսօրից հետո, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: […]

Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե իշխանափոխությունից հետո ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»:  

Չկա մեկը, որ այս ոլորտի համար դոշ է տալիս. ստոմատոլոգ/տեսանյութ/

Ստոմատոլոգներն Առողջապահության նոր նախարարին առաջարկում են օրենդրական նոր կարգավորումների փաթեթ, պահանջում են հարկային օրենսդրության փոփոխություններ, բարձրաձայնում են ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը հայտնեց, որ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը արդեն արձագանքել է իրենց և խոստացել ՊԵԿ նախագահի և այլ իրավասու մարմինների հետ քննարկել […]

Ցմահ դատապարտյալի զավակները՝ Նիկոլ Փաշինյանին

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց,որ մամուլում տարածված տեղեկատվությանը հավատալով ինքը արդեն մի քանի ամիս սթրեսի մեջ է:  Նա նշեց, որ անգամ մամուլում է հրապարակվել ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն ներում է շնորհել: Ավելի ուշ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցմահ դատապարտյալը և նրա երեխաները […]

23 տարվա վաղեմության գործը նորից քննվելու է

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` Ա. Ս.-ն 1994թ.-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրել Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, սակայն 03.01.1995թ.-ին վերջինս նույն գաղութի քննչական մեկուսարանում մահացել է: […]

Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

 Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա է եղել […]

Երկու երիտասարդ Երևանում ստացել են ծանր մարմնական վնասվածքներ. Հարուցվել է քրեական գործ

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: 2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:25-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել Երևանի երկու բնակիչ, նրանցից մեկը՝ ծնված 1993թ.՝ պոլիտրավմա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի