Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում`
Մայիսի 15-20-ն առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-19-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 15-20-ը՝ կեսօրից հետո, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: