18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների  ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է  բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների  գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:  […]

Եղանակային ռեկորդ է սպասվում

Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Այս մասին ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան»,-գրել է նա:

Չինարին գնդակոծվել է. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն այսօր՝ սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է: Համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ […]

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:  Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա այցը Ֆրանսիա` […]

Պարոն վարչապետ, վերջ տվեք Ձեր այդ քաղաքական դալտոնիզմին. Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/

Քաղաքագետ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մտահոգ է ներքաղաքական իրավիճակով, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ: Երկրի առաջին դեմքի կողմից ժողովրդին սև և սպիտակի բաժանումը քաղաքագետը դիտում է ներհասարակական անտագոնիզմի տանելու ճանապարհ: Սա, ըստ Հակոբյանի` քաղաքական դալտոնիզմ է: Ժամանակին ԱԺ արտահերթ ընտրությունների չկազմակերպելը նախկին պատգամավորը դիտում է վարչապետի կողմից  պետական շահի ստորադասումը սեփական կուսակցական շահին:  

«Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին: Այս […]

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, […]

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության խնդրով ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատվեց

Քիչ առաջ խորհրդարանը հաստատեց ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Հանրապետական խմբակցությունը հանձնաժողովում կունենա 5, Ծառուկյան դաշինքը՝ 3,  Ելքը՝ 2 եւ ՀՅԴ-ն ՝ 1 տեղ: Որոշումն ընդունվեց  47 կողմ ,  14 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել էր, որ Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը […]

Որեւէ գործ հարուցված չէ, որ դատավորին հարցնեն՝ Ձեզ վարչապետը զանգե ՞լ է

ԱԺ Ելք խմբակցությունը դեմ է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռազրույցի գաղտնալսման առիթով ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հանձնաժողովը դառնալու ապարապ հանձնաժողվ, քանի որ դատախազությունում  2 քրեական գործ է հարուցված: Ըստ նրա, հանձնաժողովի ստեղծում արդյունավետ կլներ, եթե հարուցված  քրեկան գործեր չլինեին կամ գործերը կաչճված լինեին: Մարուքայնն առաջարկեց  Հանրապետականին հարցը հանել օրակարգից: «Երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի