03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ։ Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ որևէ պաշտոնյա չի գնա Բելառուս, քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն ։

Պետբյուջեի տարեկան կատարողականը հաստատեցին միայն իշխանական պատգամավորները /Ուղիղ/

ՀՀ ԱԺ–ն 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Քվեարկեցին միայն իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» կւոսակցության անդամները։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

Ձերբակալվել է Աշոտ երկաթը

Երեկ Բաղրամյանում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ի թիվս 30 հոգու ձերբակալել են նաև ազատամարդիկ Աշոտ Մինասյանին՝ Աշոտ երկաթին։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյան։ Մինասյանը ձերբակալվել է զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում։

Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն ԱԺ-ի վրա։ […]

Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին

Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։ Ես ներկա եմ եղել, եղել եմ բախման կիզակետերից մեկում, շատ բան տեսել եմ իմ աչքերով, շատ բան լսել եմ իմ ականջներով, անձամբ իմ նկատմամբ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինձ չեն հարվածել, նույնիսկ եղել են հարգալից։ Ես էլ փորձել եմ ուժերիս […]

Փաշինյանը ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք, քանի որ կանխատեսում է իր «վարչապետության ավարտը»․ ռուս պաշտոնյաների անդրադարձը. ABC Media

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշման վերաբերյալ։ «Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի, մենք՝ որպես ՀԱՊԿ–ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք […]

Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը վճռականորեն դատապարտում է նախօրեին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում` հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ` անդամահատվել են: «Առանձնակի դատապարտում ենք մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանի հանդեպ անմարդկային խոշտանգումն ու պահանջում պարզել ու պատժել մեղավորներին: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման` […]

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է: նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքով՝ ձեռքի հետ պետական հանցագործ դարձնելով նաև «Քաղաքացիական պայմանագրին»: Նիկոլը հայտարարեց, որ պետք է դեռևս 2018-ին ասեր, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դրանով նա ընդունեց, որ 2018-ի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը հանուն Արցախի հանձնման է եղել: Դրանով իսկ նա արդեն բացահայտում է, թե ինչու է փակուղի մտցրել Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի