21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Դատախազությունն ինքն իրեն լիազորություն է հնարել, որը օրենքով չի նախատեսվում. երկրորդ նախագահի պաշտպան /տեսանյութ/

«Մենք այս պահին չենք խնդրել դատարանին պարտավորեցնել որոշակի գործողություն կատարելու կամ որոշելու՝ գույքի կալանքը պե՞տք է մնա, թե՝ ոչ: Մենք խնդրում ենք նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչումը և դրանով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման ճանաչումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:  Մանրամասները`տեսանյութում:

Քրիստոնեությունն այն բանաձեւն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին և ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Վեհափառ տեր, Հոգևոր հայրեր, Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար և շատ կարևոր […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-5-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ: Հանրապետության […]

Հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն. Քաղաքագետ

1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը հակահայկական է։ Այն ի սկզբանե եղել է հակահայկական, ուղղված է եղել հայերի շահերի դեմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Խոսելով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունների մասին՝ բանախոսը նկատեց, որ դրանք, կարծես, դարձել են օրացուցային անհրաժեշտություն: «Մենք տեսնում […]

Զորավարժությունը Ադրբեջանի և Թուրքիայի պատասխանն են Նիկոլ Փաշինյանի խաղաղության կոչին

Ադրբեջանի տարածքում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները Իլհամ Ալիևի պատասխանն են ՀՀ վարչապետի խաղաղության կոչին: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ։ «Զորավարժություններն այդ […]

Նպաստառուներն ազատվում են պարտավորությունից

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքն այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ըստ որի՝ լրացումներ և փոփոխություններ են կատարվել  «Հայաստանի […]

Հակառակորդի դիպուկահարները կրակել են զորամասի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:   «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական […]

Տաքսու վարորդները բոյկոտել են. Կորյուն-Աբովյան խաչմերուկը փակ է

Այս պահին տաքսու վարորդները բողոքի ցույց են իրականացնում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրանք պահանջում են հանել կայանումն արգելող նշանը և իրենց տրամադրել անվճար կայանտեղիներ: «Դիմել ենք քաղաքապետարան, ասել են խնդիր չկա, թող «գային» գա էս «զնակը» հանի, կարանք ձեզ տեղ հատկացնենք: Քաղաքապետարանը իրավասու չէ նշանը հանել, դրա համար պետք է «գային» գա, բայց «գային» չի գալիս, […]

Կոռուպցիոն սխեմա է բացահայտվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Ձեռք բերված նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի