21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև շփումից

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո՛, մի սեղանի շուրջ էին գտնվում […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի վաղը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին՝ ժամը 13։30-ին։ Նման որոշում դատարանը կայացրեց կողմերի հետ խորհրդակցությունից հետո։ Նշենք, որ այսօրվա նիստն ընդհատվեց, երբ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ներկայացնում էր իր դիրքորոշումը։ Հաջորդ նիստում մյուս պաշտպանները ևս կներկայացնեն իրենք դիրքորոշումները, որից հետո դատարանն, ըստ ամենայնի, կհեռանա խորհրդակցական սենյակ։

Նոր Հայաստանի քաղաքական պեդոֆիլիան: Ժպտացեք պարոնայք, ժպտացեք

Հիշենք՝ ինչպես մեկ տարի առաջ Հանրապետության հրապարակում 10-ամյա տղան կանգնեց հեղափոխական հարթակում եւ մեծահասակների ծափահարությունների եւ «ուռռա»-ների ներքո «ֆուֆլո» անվանեց Սերժ Սարգսյանին, հոր ու պապի տարիքի մարդկանց:  Որեւէ մեկը անչափահասներին քաղաքականացնելու, նրանց թիկունքում թաքնվելու եւ սուր ճոճելու, վերջիններիս կրթության պրոցեսը խաթարելու, երեխաներին ատելության քարոզին մասնակից դարձնելու համար չդատապարտվեց: Հակառակը հրապարակում կանգնածները ուրախանում ու ծափ էին […]

Դատարանը պահանջեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ «Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, […]

Այս պայմաններում Քոչարյանի փախուստն արդեն հնարավոր է դառնում. Դատախազը ներկայացրեց կալանքի հիմքերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։ Դատարանում իրավական երկար քննարկումներից հետո վերջապես մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավորվածությունը։ Ըստ դատախազ Պետրոսյանի, դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի […]

ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված. ահազանգ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից հայտնում են, որ այս պահին տարհանում են շենքում գտնվողներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լարված իրավիճակ Քոչարյանի դատական նիստին. ոստիկանությունը կոչ արեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական պատնեշով բաժանվել են միմյանցից՝ փողոցի մի կողմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, իսկ մյուս կողմում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  աջակիցներն են։ Իշխանության աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», իսկ Քոչարյանի աջակիցները՝ «Ազատություն, նախագահին»։ Դատարանի բակ է […]

Առաջին զեկույցը

«Հարգելի գործընկերներ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հրապարակում է իր առաջին զեկույցը Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Նախորդող տարին մարտահրավերներով լի տարի էր մեր երկրում խոսքի ազատության, պատվի եւ արժանապատվության պաշտպանության համար։ Այս ժամանակահատվածում տարբեր հարթակներում, հատկապես՝ սոցիալական հարթակներում, վիրավորանք, ատելություն, զրպարտություն, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները, տարբեր ուժերի կողմից կառավարվող ֆեյք հաշիվները, […]

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայարած միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Այսինքն՝ Գրիգորյանը կշարունակի նախագահել Մարտի 1-ի գործով դատական նիստերը։ Հիշեցնենք որ մայիսի 13-ին դատարանում կայացած նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել էր միջնորդություն՝ հայտարարելով, որ դատավորը դատավարության կողմերի միջև հավասարություն չի […]

Արգելապատնեշներ, ոստիկանական մեծաթիվ ուժեր. բողոքի ակցիաներ Քոչարյանի գործով դատական նիստից առաջ /տեսանյութ, լուսանկարներ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից շուրջ 2 ժամ առաջ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, որոնց մինչ այդ նաեւ ավտոերթ էին անցկացրել։ Քիչ անց դատարանի առաջ բողոքի ակցիա սկսեցին նաեւ իշխանության կողմնակիցները, որոնք պնդեցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի