22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր Հայաստանի քաղաքական պեդոֆիլիան: Ժպտացեք պարոնայք, ժպտացեք

Հիշենք՝ ինչպես մեկ տարի առաջ Հանրապետության հրապարակում 10-ամյա տղան կանգնեց հեղափոխական հարթակում եւ մեծահասակների ծափահարությունների եւ «ուռռա»-ների ներքո «ֆուֆլո» անվանեց Սերժ Սարգսյանին, հոր ու պապի տարիքի մարդկանց:  Որեւէ մեկը անչափահասներին քաղաքականացնելու, նրանց թիկունքում թաքնվելու եւ սուր ճոճելու, վերջիններիս կրթության պրոցեսը խաթարելու, երեխաներին ատելության քարոզին մասնակից դարձնելու համար չդատապարտվեց: Հակառակը հրապարակում կանգնածները ուրախանում ու ծափ էին տալիս երեխաներին, ոգեւորում նրանց: 

Նույն ոճով էլ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունն է ընթանում, ընդդեմ երկրորդ նախագահի բողոքի ակցիայի կազմակերպիչների շարքերում ամենալկտի հայհոյանքների տարափի տակ, ատելության քարոզարշավին ուղղակի մասնակից դարձան անչափահասներ, որոնք ակցիային մասնակցում էին կոչերով եւ պաստառներով: Այսպես, Նիկոլ Փաշինյան վարչապետի  հռչակած Նոր Հայաստանում, ի դեպ, UNICEF-ին անդամակցող Հայաստանում երեխաներին օգտագործում են քաղաքականության մեջ: 

Դըմփ-դըմփ-հու: Ժպտացեք պարոնայք, ժպտացեք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ