21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Հանցագործության մասին հաղորդում: Կոչ խելագարության նոպաների ձեռքը կրակն ընկած իրավապահներին

6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանցագործության մասին հաղորդումէ  ներկայացրել ֆեյսբուքում, մասնավորապես նշելով.  Ատելության քարոզի արդյունքը նման անմեղսունակներն են, եւ սա դեռ սկիզբն է: Կարծում եմ՝ իրավապահները ժամանակ կգտնեն արձանագրելու հանցագործության մասին հաղորդումը: Ուղիղ մեկ տարի է երկրի վարչապետը սեւ ու սպիտակ է անում՝ փռում է ասֆալտին, ծեփում պատերին, կտրում է թեւերը, բռնում վզներից, մատ […]

Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք. դատավոր

Վարչապետի՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչը  խուճապ է առաջացրել դատական համակարգում: Դատավորները չգիտեն, թե վաղը ինչ է սպասվում իրենց: Armdaily.am-ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ասել է, որ անկախ ամեն ինչից գնալու է աշխատանքի: «Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք: Կբացատրեմ, որ չի կարելի […]

Նիկոլ Փաշինյանի կոչը մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարնելով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են […]

Կոչ եմ անում պահպանել Սահմանադրությունը․ Նախագահը հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հայտարարություն է տարածել՝ վարչապետի կոչի վերաբերյալ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական […]

ՀՀ-ն վիժեցնում է իրավական պետություն կառուցելու ներուժը․ Լուսավոր Հայաստան

Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։ «Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։ Գործադիր իշխանությունն՝ […]

ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը

 Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է խորհրդի մամուլի ծառայությունը: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված […]

Երեւանում փորձել են խուզարկել Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենան /տեսանյութ/

Երեւանում փորձել են խուզարկել Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենան։ Այս մասին տեղեկանում ենք  Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից: «Ոստիկանության աշխատակիցներն են կանգնեցրել` զենք զինամթերք կրելու կասկածանքով, մեքենան պետք է զննեն, սպասում ենք համապատասխան գրությանը, որ տեսնենք` ով է հանձնարարել, ինչի համար»,- քաղաքացու հետ ուղիղ եթերում ասել է Վիտալի Բալասանյանը: Քիչ անց Բալասանյանի […]

Նախագահը հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի

ԱԺ նախկին փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։ «Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։ ՀՀ Սահմանադրություն Հոդված 49.Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:Հանրապետության Նախագահը […]

Վարչապետը կաթվածահար է անում իշխանության թևերից մեկը․ Շահնազարյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարմ Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կոչով՝ վաղն առավոտը ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը՝ […]

Անհապաղ դադարեցրե՛ք դատարանների մուտքերն արգելափակելու կոչերը․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է վարչապետի՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների շենքերի մուտքերը փակելու կոչին։ ՄԻՊ-ի հայտարարության մեջ նշվում է․ «Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով․ Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի