21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել, այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։ Գագիկ Հարությունյանը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2018 թվականի մարտի 5-ին։ Մայիսի 20-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին նաև Բարձրագույն դատական խորհրդի շենքը։ Բացի այդ, մի խումբ քաղաքացիներ պահանջում էին […]

Հնչեց վերջին զանգը

Այսօր մայիսի 24 ՀՀ բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրական բաժնի տվյալների համաձայն՝ 2018-2019 թթ.-ին ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներում ավարտում է 12-րդ դասարանի 18.996 աշակերտ և 9-րդ դասարանի 32.198 աշակերտ: Հատկանշական է, որ […]

Լրջացեք. ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրել

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանրահավաք է անում՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները։ Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող, իսկ ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատեր համարում է առաջին հերթին իշխանություններին:  

Վանաձորում երթեւեկությունը կաթավածահար է: Վարորդները բողոքում են գազի թանկացման դեմ /տեսանյութ/

Գազի գնի նվազեցման պահանջով Վանաձորում վարորդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Մայիսի 23-ին վաղ առավոտից Վանաձորում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Քաղաքային երթուղիներն սպասարկող միկրոավտոբուսների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկայանի հետ: Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս նշում են վարորդները։ […]

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը:  ԵՊՀ-ից հայտնել են, որ հրաժարականի պատճառների մասին Արամ Սիմոնյանը հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ: Հիշեցնենք, որ Մայր բուհում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ էին տեղի ունեցել, նրա հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել էր նաև […]

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը՝ «օդից կախված լուրերի» կամ անանուն աղբյուրների սիրահարներին

«Սիրելի հայրենակիցներ. Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածված «տեղեկությունն» առ այն, թե իբր «մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի և հայ օլիգարխիայի ներկայացուցիչները» և, որ «հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը…», իրականության հետ որևէ աղերս չունի: Ստորագույն և սադրիչ ապատեղեկատվություն է նաև այն, որ իբր «հավաքի մասնակիցները […]

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Մայիսի 22-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է […]

Նոր նշանակում

Նախագահի հրամանագրով Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի Վահե […]

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ոստիկանությունում

«2019 թվականի մայիսի 7-ից սկսած Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ»,-այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջից։ ՊՎԾ-ն հայտնում է, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ. «Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն […]

Լենա Նազարյանը կոչ է անում

Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի