Հնչեց վերջին զանգը
Այսօր մայիսի 24 ՀՀ բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրական բաժնի տվյալների համաձայն՝ 2018-2019 թթ.-ին ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներում ավարտում է 12-րդ դասարանի 18.996 աշակերտ և 9-րդ դասարանի 32.198 աշակերտ:
Հատկանշական է, որ պատկերը թվային առումով մոտ է նախորդ՝ 2017-2018 թթ․ ուսումնական տարվան, երբ 12-րդ դասարանն ավարտել է 18.749 աշակերտ, իսկ 9-րդ դասարանը՝ 29․362-ը:
Վերջին զանգից հետո 9-րդ և 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ:
Աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով պատրաստվում է նաև ոստիկանությունը: Այսօր ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով: